Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Այդ ուշացած որոշումները մի կարևոր «նյուանս» են պարունակում․ իրավապաշտպան

Այդ ուշացած որոշումները մի կարևոր «նյուանս» են պարունակում․ իրավապաշտպան

Fri, 23 Oct 2026 18:52:32 +0400


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Արա Զոհրաբյանի գլխավորությամբ՝ փաստաբանական թիմի աշխատանքի արդյունքը երեկ և այսօր հրապարակված դատական ակտերն են, որոնցով կարճվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող քաղ. գործերը։

Միաժամանակ, այդ ուշացած որոշումները (իրականում՝ պիտի առհասարակ հայցերը վարույթ չընդունվեին) մի կարևոր «նյուանս» են պարունակում – հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճիռների օրինական ուժի մեջ մտնելը, մինչև բողոքարկման վարույթների ավարտը, այսինքն՝ դեռ առնվազն 7 ամիս բռնազավթված է մնալու Մասիսի Սբ. Թադեոս առաջնորդանիստ եկեղեցին և Հովհաննավանքը, չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը։

Երեկ այդ մասին կարճ խոսել եմ լայվով, իսկ այսօր ցանկանում եմ անդրադառնալ գրառմամբ։ Եվ այսպես, հայցի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է ոչ միայն իրավունքի սկզբունքներին, այլև բուն տրամաբանությանը։ Եթե քրեական դատավարությունում արդարացման վերդիկտի կայացման կամ քրեական հետապնդման դադարեցման փաստով բոլոր խափանման միջոցները վերացվում են, ապա դրանց համարժեք՝ հայցի ապահովման միջոցներն ինչպե՞ս կարող են քաղաքացիական գործով անմիջապես չվերացվել։ Ո՞րն է այս տարբերակման տրամաբանությունը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել Mon, 19 Oct 2026 16:50:16 +0400 ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով