Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ
Thu, 29 Oct 2026 21:23:33 +0400

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ՝ հակամարտությունը լուծելու համար, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, Վենսը այս քայլը կատարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։ WSJ-ն հաղորդում է, որ փոխնախագահը ցանկանում է պարզել, թե արդյոք Թեհրանն ու Վաշինգտոնը բավարար ընդհանուր հիմք ունեն՝ համոզելու Թրամփին չվերադառնալ ռազմական գործողություններին առաջիկա շաբաթներին։ The Wall Street Journal-ը նշում է, որ Վենսի նամակը չի պարունակում խաղաղության կոնկրետ առաջարկներ։
Թերթը նշում է, որ չնայած Վենսը հրապարակայնորեն աջակցել է Իրանի դեմ ռազմական գործողություններին, նա անձնական կասկածներ է հայտնել ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր