Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Ադրբեջանի վարչապետը Վրաստանում է․ նիստ կլինի

Ադրբեջանի վարչապետը Վրաստանում է․ նիստ կլինի

Sat, 31 Oct 2026 10:00:16 +0400


Հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովը։

Այցի շրջանակներում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ տեղի կունենա երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։

Նախատեսված է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցն ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Ադրբեջանի Հանրապետության վարչապետը Վրաստան կժամանի պատվիրակության հետ միասին, որի կազմում են Ադրբեջանի էկոնոմիկայի, էներգետիկայի, թվային զարգացման և ճանապարհների, գիտության և կրթության նախարարները։

Aliq.ge

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին Fri, 20 Nov 2026 17:30:51 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով