Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Հայտնի է՝ ինչ գործ ունեին թուրքերը «Հանրապետական» ստադիոնում

Հայտնի է՝ ինչ գործ ունեին թուրքերը «Հանրապետական» ստադիոնում

Thu, 12 Nov 2026 12:26:50 +0400


Ինչպես հայտնի է, երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցներ են նկատվել։

Մասնավորապես, ռեփեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) մարզադաշտից տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ այնտեղ թուրքեր են աշխատում՝ հոսանքի մալուխներ անցկացնելով։ Հրապարակմանը կից նա նաև իր մտահոգությունն էր արտահայտել՝ հարց բարձրացնելով նրանց ներկայության վերաբերյալ։

Տարածված տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՀՖՖ-ից հայտնել են, որ մարզադաշտում գտնվող թուրքերը ՈւԵՖԱ- անձնակազմի անդամներ են։ Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հեռարձակումներն ու նկարահանումներն իրականացնում է հենց միջազգային կառույցը, որը Հայաստան է գործուղում տարբեր երկրների մասնագետների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների։

ՀՖՖ-ն ընդգծել է, որ որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից հեռարձակման անձնակազմի ընտրության գործընթացի վրա։

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հիշեցնենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Կիպրոսի ընտրանուն։

Հանդիպումը կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբի 5-րդ տուրի շրջանակում՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրոսն արդեն հետևում է․ Մխիթարյանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի պատմական վարկանիշում

Կրոսն արդեն հետևում է․ Մխիթարյանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի պատմական վարկանիշում Tue, 10 Nov 2026 14:45:48 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով