Կշարունակի իր մարդասիրական խաղաղարար գործունեությունը
Sun, 29 Nov 2026 19:00:14 +0400

ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ շարունակելու է իր հումանիտար խաղաղարար գործունեությունը՝ կապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող հակամարտության հետ։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ Մելանյա Թրամփը նշել է, որ յուրաքանչյուր երեխայի վերամիավորումը իր ծնողների հետ մոտեցնում է խաղաղությունը եւս մեկ քայլով եւ նպաստում, որ այն դառնա ընդունելի բոլորի համար։ Նա հավաստիացրել է, որ կշարունակի ընտանիքների եւ երեխաների վերամիավորման իր առաքելությունը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կկարողանան նոր լոկալ հրադադար հաստատել մինչեւ Սեւրբ Ծննդյան ու Նոր Տարվա տոնական շրջան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր