Չորեքշաբթի , 5 Նոյեմբերի 2025

Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը


ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերից անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել։ Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ հրազենային վիրավորումով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է։
Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ՝ 30-ամյա մի երիտասարդ։ Վերջինս ձերբակալված է։
Հանգամանքները պարզվում են, ընթանում է նախաքննություն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ uպանության գործով 30-ամյա երիտասարդը կալանավորվել է։


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով