Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Իրանից, ԱՄՆ-ից հետո հիմա էլ ԱՄԷ-ն է պնդում պատերազմում իր «հաղթանակի» մասին

Իրանից, ԱՄՆ-ից հետո հիմա էլ ԱՄԷ-ն է պնդում պատերազմում իր «հաղթանակի» մասին

Wed, 08 Apr 2026 16:30:31 +0400


ԱՄՆ-ի և Իրանի հետ մեկտեղ, Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) նույնպես հայտարարել է Մերձավոր Արևելքի պատերազմում հաղթանակի մասին:

ԱՄԷ-ի «հաղթանակի» մասին հայտարարել է էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

«ԱՄԷ-ն հաղթեց պատերազմում, որից մենք անկեղծորեն ձգտում էինք խուսափել: Մենք անսասան մնացինք հերոսական ազգային պաշտպանության շնորհիվ, որը պաշտպանեց մեր ինքնիշխանությունը, արժանապատվությունը և նվաճումները դավաճանական ագրեսիայի դեմ:

Այսօր մենք առաջ ենք շարժվում՝ ավելի մեծ լծակներով, իրավիճակի ավելի խորը ըմբռնմամբ և ապագան ձևավորելու ավելի մեծ կարողությամբ՝ կողմնորոշվելու բարդ տարածաշրջանային օրակարգում:

Մեր ուժը, դիմացկունությունը և անսասանությունը միայն ամրապնդել են ԱՄԷ-ի վերածննդի մոդելը», – գրել է նա սոցիալական ցանցերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դեմքդ տեսնել չեն ուզում, իսկ դու ուղե՞րձ ես հղում ժողովրդին

Դեմքդ տեսնել չեն ուզում, իսկ դու ուղե՞րձ ես հղում ժողովրդին Fri, 20 Nov 2026 17:15:37 …