Փխրուն հրադադար․ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են վերջնագրեր ներկայացնել միմյանց
Wed, 08 Apr 2026 17:30:55 +0400

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի թույլատրի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Նիկզադը։
«Եթե այս 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը չի թույլատրի ստորագրումը», – նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 7-ի գիշերը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ այդ ընթացքում կապահովվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված և տեխնիկական սահմանափակումների դեպքում։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններին հրավիրել է բանակցություններ վարել մայրաքաղաքում՝ ապրիլի 10-ին։
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ նահանգները հեշտությամբ կվերադառնա Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե Վաշինգտոնի սրտով գործարք չկնքվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր