Ռուսաստանում վերսկսվել է հայկական «Ջերմուկի» գործի քննությունը
Sun, 12 Apr 2026 12:30:39 +0400

Ռուսաստանում իրավապահները վերսկսել են 65-ամյա տղամարդու մահվան հետ կապված գործի քննությունը։
Հիշեցնենք, որ տղամարդը մահացել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի մեկ բաժակ խմելուց հետո։
Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսեթիայի եւ Ալանիայի Ինքնավար Հանրապետության բաժանմունքը։ Գործը հարուցվել էր ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի հիման վրա, որը կոչվում է «Սպառողների կյանքի եւ առողջության անվտանգությանը չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որը անզգուշորեն հանգեցրել է մահվան»։
Գործը վերաբացվել է այս տարվա մարտ ամսին՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա։ Դժբախտ դեպքը տեղի էր ունեցել 24 թվականի փետրվարի 11-ին ՌԴ Վլադիկավկազ քաղաքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր