Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է․ Ռոբերտ Ամստերդամ

Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է․ Ռոբերտ Ամստերդամ

Tue, 14 Apr 2026 19:05:00 +0400


Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից:

Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։

Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է: Գոհարը նորածին երեխայի մայր է, ում քառասուն օրականը նոր է լրացել: Կրծքով կերակրող մոր նկատմամբ նմանատիպ իրավական գործընթաց նախաձեռնելը՝ հիմնված նման շինծու պատրվակների վրա, սարսափեցնող է և անմարդկային։

Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում և քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ։ Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավար համարել, երբ մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը ստորադասվում են քաղաքական շահերին։

Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները Fri, 11 Sep 2026 18:15:53 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, …