Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում

Mon, 20 Apr 2026 23:55:09 +0400


Գերմանիայում հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացրել Մյորս քաղաքի սիկխյան ուղղության տաճարում։ Կար կասկած, որ տաճարի ներսում զինված հանցագործ կա։ Սակայն իրականացված գործողությամբ պարզվեց, որ այնտեղ զինված հանցագործ չի եղել։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Համաձայն պարբերականի տեղեկությունների, գրոհին մասնակցել ինքնաձիգներով զինված հարյուր ոստիկան։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները կասկածել են, որ ներսում զինված հանցագործ կա, ահազանգել են Դյուսելդորֆի հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանմանը։ Հետո ազդակ է տրվել տագնապի վերացման մասին։

Նշենք, որ իրականացված գործողությունից առաջ՝ տաճարում զինված կոնֆիլիկտ է եղել, որին մասնակցել են մոտ 40 մարդ։ Տուժել է 11 մարդ։ Մեծ մասի մոտ արձանագրվել է գլխի տրավմաներ։ Վեճի պատճառը կապված է եղել տաճարի ֆինանսական միջոցների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա պետք է արժանանա միջազգային կոշտ իրավաքաղաքական գնահատականի․ «ՀայաՔվե»

Սա պետք է արժանանա միջազգային կոշտ իրավաքաղաքական գնահատականի․ «ՀայաՔվե» Thu, 23 Apr 2026 16:23:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով