Ինչի՞ շուրջ են բանակցելու ԵՄ-ն և Բաքուն․ համաձայնագիր է սեղանին
Wed, 22 Apr 2026 10:30:58 +0400

Եվրամիությունը շուտով կվերսկսի Ադրբեջանի հետ համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ էներգետիկայի և փոխկապակցվածության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և շուտով կվերսկսենք համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հավելենք, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չորս բաժնից է բաղկացած։ Բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։ Այս պահին բաց են մնում որոշ հարցեր՝ կապված առևտրատնտեսական մասի հետ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի տեքստի 90 տոկոսի շուրջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր