Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Կանխիկ դոլար չեն տրամադրում՝  ճնշում գործադրելու համար

Կանխիկ դոլար չեն տրամադրում՝  ճնշում գործադրելու համար

Wed, 22 Apr 2026 20:30:11 +0400


Միացյալ Նահանգները դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի տրամադրումը։ Միաժամանակ նաեւ՝ ԱՄՆ նախաձեռությամբ սառեցվել է Վաշինգտոն-Բաղդադ անվտանգային ոլորտում համագործակցությունը։ Այդ քայլով ամերիկյան կողմը փորձում է հասնել նրան, որ ստիպի Բաղդադին լուծարել իրանամետ զինված խմբավորումները, որոնք գործում են Իրաքի տարածքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Ըստ հրապարակման, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը արգելափակել է մոտ 500 միլիոն դոլարի փոխանցումը Իրաքին, որը գոյացել է իրաքյան նավթի վաճառքից։ Գումարը պետք է փոխանցվեր Նյու-Յորքի պահուստային դրամատան հաշիվներից։ Ամերիկյան վարչակազմը նաեւ սառեցրել է իրաքցի զինվորականների եւ հակաահաբեկչական ստորաբաժանումների ներկայացուցիչների պատրաստման հետ կապված ծրագրերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով