Խնդրել է Թրամփին՝ իրեն աշխատանքից չազատել

Խնդրել է Թրամփին՝ իրեն աշխատանքից չազատել

Fri, 24 Apr 2026 19:00:36 +0400


ԱՄՆ Ռազմա-Ծովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը, ով օրեր առաջ պաշտոնանկ արվեց, փորձել է համոզել նախագահ Թրամփին՝ իրեն չազատել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հոդվածի, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից իմանալով, որ իրեն պաշտոնանկ են անելու, Ֆելանը մի քանի հեռախոսազանգ է կատարել, փորձելով հանդիպում կազմակերպել նախագահ Թրամփի հետ։ Չորեքշաբթի, երբ նախագահի մոտ ազատ ժամանակ է եղել՝ օրվա ժամանակացույցում, Ֆալենը հանդիպել է եւ խնդրել նախագահին՝ իրեն չազատել աշխատանքից։ Հեգսեթն ու նրա առաջին տեղակալ Սթիվեն Ֆայնբերգն էլ հայտարարել են, որ Ֆելանին ցանկանում են ազատել պաշտոնից, քանի որ բավարար օպերատիվությամբ չի իրականացրել նավաշինության հետ կապված Սպիտակ տան հանձնարարականները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելը հետաձգել է մրցանակի հանձնումը Թրամփին․ ո՞րն է պատճառը

Իսրայելը հետաձգել է մրցանակի հանձնումը Թրամփին․ ո՞րն է պատճառը Tue, 14 Apr 2026 15:30:30 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով