Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

300 000 աշխատատեղից որն է Փաշինյանինը լինելու

300 000 աշխատատեղից որն է Փաշինյանինը լինելու

Mon, 27 Apr 2026 21:04:55 +0400


Ազգային բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ շեշտելով, որ իրեն չի զարմացնում նրանց լռությունը Արցախի մշակութային ժառանգության վնասման հարցում։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեն արձագանքում Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը, ինչը, ըստ նրա, պայմանավորված է արտաքին ճնշումներից խուսափելու ցանկությամբ։

Կարապետյանը նաև քննադատել է իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ՝ նշելով, որ այն ուժը, որը ներսում հակասություններ է ստեղծում և բախվում ազգային արժեքների հետ, չի կարող ակնկալվել, որ կպաշտպանի հայկական եկեղեցիները Արցախի տարածքում։

Խոսելով երկրի ապագայի մասին՝ նա ներկայացրել է մի շարք ռիսկեր, որոնք, իր գնահատմամբ, կարող են իրականություն դառնալ ներկայիս իշխանության պահպանման դեպքում։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը կարող է կանգնել տարածքային և ինքնության հետ կապված լուրջ վտանգների առաջ։

Միևնույն ժամանակ, Կարապետյանը վստահություն է հայտնել, որ իշխանափոխություն տեղի կունենա, և գործող վարչապետը չի շարունակի պաշտոնավարել։ Նա նաև խոստացել է տնտեսական աճ՝ նշելով, որ իր ծրագրերով հնարավոր կլինի ստեղծել հարյուր հազարավոր աշխատատեղեր։ Իր խոսքի վերջում նա հեգնելով նշել է ,որ այդ աշխատատեղերից մեկը «կպահպանվի» ներկայիս վարչապետի համար։

«300 000 աշխատատեղ ենք ստեղծելու, մեկն էլ թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գյումրի-2»-ի վախը. Իշխանության թիրախում Մարտուն Գրիգորյանն է

«Գյումրի-2»-ի վախը. Իշխանության թիրախում Մարտուն Գրիգորյանն է Mon, 25 May 2026 17:15:30 +0400 Ավելի վաղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով