Դրոնային հարձակումների մասին հրապարակումներն արգելվել են

Դրոնային հարձակումների մասին հրապարակումներն արգելվել են

Thu, 14 May 2026 18:30:20 +0400


Մոսկվայում արգելել են հրապարակել դրոնային հարձակումների հետեւանքները։ Որոշումը կայացվել է Մոսկվայի Հակա-Ահաբեկչական հանձնաժողովի կողմից։ Նոր որոշմամբ՝ այլեւս չի թույլատրվում տարածել դրոնային հարձակումների, դիվերսիաների կամ ահաբեկչությունների մասին տեսանյութեր, լուսանկարներ կամ որեւէ այլ տեղեկատվություն։ Դա արվել է, ըստ պաշտոնական մեկնաբանության, «ֆեյքերի դեմ պայքարելու համար»։

Արգելքը տարածվում է բոլոր պետական մարմինների, մամուլի, արտակարգ ծառայությունների կազմակերպությունների եւ քաղաքացիների վրա։ Բացառություն են հանդիսանում միայն պաշտոնական հաղորդումները։ Նման հրապարակումներ անելու իրավասությունը պատկանում է ՌԴ Պաշտպանության նախարարությանը, Մոսկվայի քաղաքապետարանին։ Ձեւակերպումները բավականին «լողացող» են եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Արգելանքը խախտելու համար նախատեսվում են տուգանքներ, որոնք կարող են հասնել մինչեւ 200 հազար ռուբլի՝ իրավաբանական անձանց համար, 50 հազար ռուբլի մինչեւ՝ պաշտոնյաների համար եւ մինչեւ 5 հազար ռուբլի՝ քաղաքացիների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

50 հազար զոհ՝ ավելի քան 4 տարի ձգվող պատերազմում․ Զելենսկին ստու՞մ է

50 հազար զոհ՝ ավելի քան 4 տարի ձգվող պատերազմում․ Զելենսկին ստու՞մ է Fri, 31 Jul …