Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

ՌԴ-ում ծիրանի ներկրման արգելքի մասին լուրը ճիշտ չէ․ Երևանում արձագանքել են

ՌԴ-ում ծիրանի ներկրման արգելքի մասին լուրը ճիշտ չէ․ Երևանում արձագանքել են

Wed, 27 May 2026 23:50:20 +0400


Հայկական որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:

Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել:

Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն, վստահեցնում ենք՝ Տեսչական մարմինն աշխատում է թափանցիկ, վարում է բանակցություններ, ցանկացած պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելու է»,-նշվում է հայտարարության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2064 թվին մարդկության թվաքանակը երկու անգամ կկրճատվի

2064 թվին մարդկության թվաքանակը երկու անգամ կկրճատվի Wed, 27 May 2026 21:00:28 +0400 Երկիր մոլորակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով