Կրկի՞ն փակուղի․ ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Կրկի՞ն փակուղի․ ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Sat, 27 Jun 2026 16:00:08 +0400


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հունիսի 26-ին ամերիկյան ուժերը հարվածել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև ափամերձ ռադարային կայաններին։

Վաշինգտոնը հայտարարել է, որ սա պատասխան է եղել Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա Իրանի հարձակմանը և անհրաժեշտ է եղել նավարկության ազատությունը պաշտպանելու համար։

Իր հերթին, իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածների մասին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը «բռնությանը կպատասխանի բռնությամբ»։

ԻՀՊԿ-ն պնդում է, որ հետ է մղել Սիրիկ կղզում ԱՄՆ ուժերի հարձակումը և զգուշացրել է, որ ԱՄՆ գործողությունները «անպատասխան չեն մնա»՝ խոստանալով «ջախջախիչ հարված»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լիբանանին աջակցելու համար կոալիցիա կստեղծեն

Լիբանանին աջակցելու համար կոալիցիա կստեղծեն Sat, 27 Jun 2026 18:30:15 +0400 Իտալիան ու Ֆրանսիան պայմանավորվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով