Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

Կալլասի «անգութ» հայտարարությունը

Կալլասի «անգութ» հայտարարությունը

Mon, 29 Jun 2026 18:45:44 +0400


«Նկատի ունեմ այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, պաշտպանությունը և տարածաշրջանային կայունության ապահովումը։ Եթե խոսենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա Թուրքիան այնտեղ կարևոր դեր է խաղում։ Իսկ եթե դուրս գանք Մերձավոր Արևելքի սահմաններից, ապա կա նաև Կովկասը, որտեղ Թուրքիան նույնպես շատ կարևոր դեր ունի։ Հենց այդ պատճառով է կարևոր նման քննարկումներ անցկացնելը և հասկանալը, թե ինչ կարող ենք անել միասին», հայտարարում է Կայա Կալլասը Թուրքիայում, խոսելով, որ Անկարան ռազմավարական կարեւորության գործընկեր է:

Իսրայելի՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու ֆոնին, Կայա Կալլասի այս հայտարարությունը շատ դաժան է հայաստանյան արեւմտամետների հանդեպ: Որովհետեւ արեւմտամետությունը Հայաստանում ունի մի լատենտ, իսկ շատ դեպքերում նաեւ բացահայտ ակնածանք Իսրայելի հանդեպ:

Օրինակ, նրանք արցախյան 44-օրյա պատերազմի համար կարող են բզկտել ում ասես, բայց ոչ այդ պատերազմում Ադրբեջանին ամենաէական ռազմա-տեխնոլոգիական օգնությունը ցուցաբերած Իսրայելի կառավարությանը: Իսրայելը նրանց համար «ամենաարեւմուտք» է, որովհետեւ նաեւ ԱՄՆ դաշնակից է:

Հիմա, ԱՄՆ դաշնակիցը ճանաչում է ցեղասպանությունը, իսկ ահա Կայա Կալլասը, որը եր արեւմտամետների համար գրեթե «մայր Թերեզա» է եվրոպական քաղաքականության համատեքստում, խոսում է Թուրքիայի կարեւորության մասին:

Սա միջին վիճակագրական հայաստանցի արեւմտամետին երկատելու դաժան իրավիճակ է:

Իհարկե բոլոր տողերում «արեւմտամետը» կարդալ չակերտներով, որովհետեւ Հայաստանում գործնականում չկա այդպիսի քաղաքական կատեգորիա որպես այդպիսին: Կա ընդամենը երկրպագուական, կամ ֆան-ակումբի տրամաբանություն, ու նաեւ մրցակցություն, թե ով է ավելի հավատարիմ երկրպագու: Ի վերջո, մրցակցությունը նաե դրամաշնորհ արժե, կամ այլ շնորհներ:

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում և Անկարայում հիստերիա է․ Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բաքվում և Անկարայում հիստերիա է․ Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Mon, 29 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով