Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Երբ են պատրաստ լինելու կենսաչափական նոր անձնագրերը

Երբ են պատրաստ լինելու կենսաչափական նոր անձնագրերը

Wed, 15 Jul 2026 11:53:32 +0400


Հայաստանում մեկնարկել է նոր կենսաչափական անձնագրերի լայնածավալ տպագրության գործընթացը։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ իր ձեռքում գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված նոր անձնագրի առաջին նմուշը, որը համարվում է անվտանգության բարձր չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ։

«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր ես տվել եմ դրա լայնածավալ տպագրության մեկնարկը»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Նոր կենսաչափական անձնագրերի ներդրումը նպատակ ունի բարձրացնել փաստաթղթերի պաշտպանության մակարդակը և համապատասխանեցնել դրանք միջազգային անվտանգության չափանիշներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կարծում եմ` անվտանգային ռիսկերին համարժեք քաղաքականություն չունենք

«Հրապարակ». Կարծում եմ` անվտանգային ռիսկերին համարժեք քաղաքականություն չունենք Wed, 29 Apr 2026 11:25:33 +0400 Նիկոլ …