Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Պետք է հասկանալ՝ ինչից ես պաշտպանվում

Պետք է հասկանալ՝ ինչից ես պաշտպանվում

Mon, 31 Aug 2026 11:59:13 +0400


Փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի հիմքերին՝ նշելով, որ դրա հիմքում, իր գնահատմամբ, ընկած է այն ենթադրությունը, թե երկրի նախագահի պաշտոնում Քոչարյանը տեղյակ է եղել պետության մեջ տեղի ունեցող բոլոր գործընթացներից։

Օրբելյանի խոսքով՝ մեղադրանքի տրամաբանությունն այն է, որ իրականացվող գործողությունների մասին որոշումները վերագրվում են Քոչարյանին, իսկ տարբեր գործընթացներ ներկայացվում են որպես նրա գիտությամբ կամ հանձնարարությամբ կատարված գործողություններ։

Փաստաբանը շեշտել է, որ անձի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար նախևառաջ անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե կոնկրետ ինչ գործողության կամ անգործության մեջ է նա մեղադրվում։ Նրա խոսքով՝ պաշտպանվող անձը պետք է հստակ պատկերացնի իրեն վերագրվող արարքը և այն հանգամանքը, թե ինչ պարտականություն է ունեցել, որը, ըստ մեղադրանքի, չի կատարել։

Օրբելյանի գնահատմամբ՝ միայն այդ դեպքում հնարավոր է լիարժեք իրականացնել պաշտպանության իրավունքը, քանի որ մեղադրանքի բովանդակությունը պետք է լինի հստակ և կոնկրետ՝ թույլ տալով մեղադրյալին և նրա պաշտպաններին հասկանալ, թե ինչի դեմ պետք է կառուցեն իրենց պաշտպանական դիրքորոշումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հնարավոր քրեական վարույթներով իրականացվող գործողությունները հակաիրավական են

Հնարավոր քրեական վարույթներով իրականացվող գործողությունները հակաիրավական են Tue, 25 Aug 2026 10:41:57 +0400 Ոչ մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով