Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ինչու է մեկնում ՌԴ Փաշինյանի որոշմամբ

Ինչու է մեկնում ՌԴ Փաշինյանի որոշմամբ

Wed, 09 Sep 2026 11:23:58 +0400


Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը սեպտեմբերի 15-17-ը կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։

Նա Մոսկվա է մեկնելու՝ ԱՊՀ անդամ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ոլորտների միջպետական խորհրդի 48-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Կադաստրի կոմիտեի 2026 թվականի բյուջեից՝ անշարժ գույքի կադաստրի ոլորտում պետական քաղաքականության իրականացման ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։

Գործուղումից վերադառնալուց հետո Սուրեն Թովմասյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով Mon, 07 Sep 2026 08:56:21 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով