Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը․ Գառնիկ Դանիելյան

Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը․ Գառնիկ Դանիելյան

Thu, 17 Sep 2026 21:59:29 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«2027 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան։
Կաճեն ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների, դատախազների և մարզպետերի աշխատավարձերը։

Կկրկնապատկվեն և նույնիսկ կեռապատկվեն համայնքների ղեկավարների աշխատավարձերը։

Ու սա այն դեպքում, երբ 2024 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21,7 տոկոս, երբ աղքատ է համարվում ամեն չորրորդ երեխան, երբ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում, իսկ մարդիկ կանգնած են տարրական կարիքները հոգալու խնդրի առաջ։

Ավելին՝ 21-րդ դարում Հայաստանում արձանագրվում են սովից մահվան դեպքեր։
2021 թվականի նախընտրական ծրագրով խոստացել էիք մինչև 2026 թվականը կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը։

Աղքատությունը կրկնակի չնվազեց, բայց փոխարենը դուք սկսեցիք ավելի բարեկեցիկ ապրել։ Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը։

Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։

Բայց աղքատության նման ցուցանիշի պարագայում արդյո՞ք առաջին հերթին պետք չէ մտածել սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման և մարդկանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով ապահովման մասին։

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ գերազանցում է 14 միլիարդ դոլարը։ Հազարավոր արցախցիների համար շարունակում են գերխնդիր մնալ կացության, բնակարանի, աշխատանքի հարցերը։ Հարյուրավոր մարդիկ դեռևս ապրում են վագոն տնակներում, շատ հայրենակիցներ խանութներից պարտքով սնունդ են խնդրում։

Ակնհայտ է, որ այս որոշման հիմքում նաև պետական համակարգը լոյալ պահելու քաղաքական հաշվարկ կա։

Քաղաքացիները հաճախ հիասթափվում և հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական դժվարությունների, այլև անարդարության զգացումից։
Այսպիսի որոշումները էլ ավելի են խորացնելու սոցիալական անարդարության զգացումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը Wed, 16 Sep 2026 10:00:27 +0400 Իրանի իշխանությունները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով