Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Բոլոր լծակները գործադրել են Միքայելյանները, բայց 50 տոկոսից պակաս ձայն ստացել

Բոլոր լծակները գործադրել են Միքայելյանները, բայց 50 տոկոսից պակաս ձայն ստացել

Mon, 26 Oct 2026 21:45:16 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում եղել է միակ մասնակից քաղաքական ուժը և ըստ այդմ՝ հաղթանակ է տարել: Որոշ համայնքներում ընտրության արդյունքներից հետո միակ մասնակից քաղաքական ուժը հրավառությամբ և շամպայնի շշեր բացելով՝ տպավորիչ ձայների ներքո տոնում էր իր հաղթանակը: Բայց հաղթանակ է տարել նաեւ մի շարք համայնքներում, որտեղ մրցակից է ունեցել։ Օրինակ՝ Հրազդանում։

Ըստ ԿԸՀ տվյալների, Հրազդան քաղաքն ունի 49 հազար 754 ընտրող: Բայց ԿԸՀ-ն հաղորդում է նաեւ, որ Հրազդանում այս ՏԻՄ ընտրության մասնակիցների թիվը կազմում է 40 հազար 242: Այսինքն, ամռանը կատարված օրենսդրական փոփոխությամբ, ըստ որի վերջին վեց ամսում Հայաստանում չապրած մարդիկ զրկվում են քվեարկելու իրավունքից, 9 հազար քաղաքացի միայն Հրազդան համայնքում զրկվել է այդ իրավունքից։

Սակայն հոկտեմբերի 25-ին 40 հազար 242 ընտրողից ընտրությանը մասնակցել է 19 հազար 55 ընտրող, որից ՔՊ-ն ստացել է 17 հազար 200 քվե, իսկ ՀՅԴ-ն՝ մոտ 2 հազար քվե:

Չնայած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, քաղաքապետ որդու՝ Սեւակ Միքայելյանի, փոխմարզպետ փեսայի՝ Վասակ Վարդանյանի ջանքերին եւ վարչական ռեսուրսի տոտալ կիրառմանը, Հրազդանումքվեարկության մասնակցել են ընտրողների 50%-ից պակասը, իսկ դա խոսում է այն մասին, որ հրազդանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ին ու նրա համայնքապետին: Սեւակ Միքայելյանը հիմնականում ձայներ է ստացել գյուղական համայնքներից, որտեղ վարչական ղեկավարները նրա կատարածուներն են, եւ նրանց հիմնական աշխատանքն այդ պաշտոններում՝ ընտրություններին քվե ապահովելն է դարձել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այլընտրանք չունենալով 2321 ընտրող գնացել է ընտրության՝ ՔՊ-ին մերժելու համար

Այլընտրանք չունենալով 2321 ընտրող գնացել է ընտրության՝ ՔՊ-ին մերժելու համար Mon, 26 Oct 2026 20:45:23 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով