«Իրեն դրել էր Տարզանի տեղը»
Thu, 29 Oct 2026 12:04:30 +0400

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը քննադատել է ՔՊ-ական պատգամավորների պահվածքը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին։
Լրագրողների հետ զրույցում Վարդանովը նշել է, որ Վահագն Ալեքսանյանն իրեն պահել է այնպես, կարծես «Տարզանը» լիներ՝ աթոռ վերցնելով և նետելով այն։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ միջադեպի ակտիվ մասնակիցներից է եղել նաև ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, որը, Վարդանովի գնահատմամբ, իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն մասնակցել է բախումներին։
Վարդանովը պնդել է, որ խորհրդարանում լարվածությունն առաջացրել է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը, որին նա անվանել է «ֆեյքերի գործարանի պետ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր