Լինելով «ոչ պիտանի» ծառայել է բանակում եւ հիմա փոխհատուցում է պահանջում
Thu, 29 Oct 2026 19:00:00 +0400

Ադրբեջանում հերթական սկանդալն է ծագել։ Շրջաններից մեկի բնակիչը անցել է զինվորական պարտադիր ժամկետային ծառայություն սովորական ռեժիմով, մասնակցել ռազմական գործողությունների, զորացրվել եւ միայն հետո իմացել, որ ունենալով սրտի բնական արատ՝ հանդիսանում է զինվորական ծառայության համար «ոչ պիտանի»։ Սակայն բանակ զորակոչվելու ընթացքում ոչ ոք բժշկական հանձնաժողովից իրեն չեն ասել այդ մասին։ Տղամարդը դիմել է դատարան եւ պահանջում է որպես փոխհատուցում՝ վճարել 200 հազար մանաթ։
Ուշագրավ է հատկապես այն, որ զորացրվելուց հետո՝ տղամարդը ցանկություն է հայտնել շարունակել բանակային ծառայությունն արդեն որպես պայմանագրային եւ միայն այդ ժամանակ՝ անցնելով բուժզննում, նրան ասել են, որ ունի սրտի բնական արատ եւ չի կարող բանակում ծառայել որպես պայմանագրային։ Ավելին՝ նույնիսկ ժամկետային ծառայության էլ նա չպետք է զորակոչված լիներ։ Ներկայումս սկսվել է հետաքննություն այս գործի հետ կապված։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր