Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Fri, 30 Oct 2026 15:20:54 +0400


Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտավ 57 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը, հաղորդում է armsport.am-ը։

Աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն հայ ծանրորդուհին երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։

​Պոկում վարժությունում Գրիգորյանին հաջողվեց միայն մեկ մոտեցում։ Նա գլխավերևում պահեց 85 կգ ծանրաձողը, սակայն հաջորդ երկու փորձերի ժամանակ անհաջողություն կրեց՝ չկարողանալով պոկել 90 կգ քաշը։
​Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Առաջին մոտեցումը՝ 113 կգ քաշով, անհաջող ստացվեց, ինչից հետո Գրիգորյանը ծանրաձողի քաշն ավելացրեց 1 կգ-ով ու երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց 114 կգ-ը։

Երրորդ փորձի ժամանակ նա կատարեց 6 կգ-անոց տպավորիչ քայլ՝ վստահորեն բարձրացնելով 120 կգ ծանրաձողը և վարժությունն ավարտելով լավագույն եռյակում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400 Անվտանգության խորհրդի նախկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով