Համաձայնեցնում են երեք առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը
Tue, 17 Nov 2026 17:30:56 +0400

Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը ներկայումս համաձայնեցնում են ամսի 19-ին Շենջենում կայանալիք՝ համաշխարհային երեք գերտերությունների առաջնորդներ՝ Վ․ Պուտինի, Դ․ Թրամփի եւ Ս․ Ծինփինի համատեղ հայտարարության տեքստը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նաեւ ասել է, որ նախագահ Պուտինը Շենջեն կմեկնի նոյեմբերի 18-19-ին՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ուշակովը մանրամասնել է, որ Ռուսաստանը Չինաստանին է ներկայացրել իր առաջարկները։ Չինաստանն ինքն էլ իր առաջարկներն ունի եւ հիմա սպասում են Վաշինգտոնի առաջարկներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր