Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Պուտինն ու Էրդողանը համաձայն են

Պուտինն ու Էրդողանը համաձայն են

Fri, 03 Apr 2026 22:00:56 +0400


Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայտարարության համաձայն՝ երկու առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը խթանելու պատրաստակամության համար։

Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը հանգեցնում է «բացասական հետևանքների», մասնավորապես՝ էներգետիկ ոլորտի համար։ Կողմերը քննարկել են ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհերի թիվն աճում է․ Էրդողանը նոր տվյալ ասաց

Զոհերի թիվն աճում է․ Էրդողանը նոր տվյալ ասաց Mon, 09 Nov 2026 22:07:48 +0400 Թուրքիայի …