«Ձեզ ինչքա՞ն անվճար օճառ են տվել, այ անլվաներ, որ դրան մեծարեք». քոմենթներ
Wed, 22 Apr 2026 22:15:24 +0400

Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավը, նա մարզեր է այցելում` աշխատանքային օրերին և ժամերին, կառավարության ղեկավարի եւ ՔՊ առաջնորդի կարգավիճակներն արդեն համատեղել է և գիշեր-ցերեկ սեփական քաղաքական գովազդով է զբաղված:
Այս անգամ նա Հոռոմ բնակավայր էր գնացել, որտեղ մի քանի հոգի էին եկել նրան դիմավորելու: Նրանք Փաշինյանին անվանում էին «փրկիչ», ինչը ֆեյսբուքյան օգտատերերի զայրույթն է շարժել: Մարդիկ հենց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում թողել են մեկնաբանություններ.
Քնարիկ Սարգսյան․ «Փրկիչը Աստված է»:
Հունան Այվազյան. «Ծախված դեմքեր, որոնց գիտի ամբողջ աշխարհը»:
Անի Ղազարյան. «Ո՞նց եք թողում ձեր երեխեքին Նիկոլը համբուրի»:
Ռուզան Արամի. «Տեսնես ինչի՞ց են փրկել»:
Մարիցա Արշակյան. «Էս գժերին որտեղի՞ց են բռնում բերում»:
Արամ Արամյան. «Քո անվտանգության երաշխավորը ազե՞ն ա, Նիկոլ»:
Ռուզան Կարապետյան. «Նիկոլից խաբվածներին, որ լսում եմ, ամաչում եմ, որ այսպիսի միամիտ հայեր կան»:
Անահիտ Կարապետյան. «Թիկնապահիկի վիճակը` կարող ա՞ էդ գյուղի կնիկը պիտի վնասեր, մի հատ էլ քաշում ես, պետք չի այդքան ցույց տալ ձեր վախը»:
Կարինե Մալխասյան. «Ձեզ ինչքա՞ն անվճար օճառ են տվել, այ անլվաներ, որ դրանց մեծարեք»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր