Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է

Tue, 07 Apr 2026 12:41:24 +0400


Հրապարակային խոստովանություն կապիտուլյացիայի մասին, թե՞ ինչ…

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀՀ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է:
Որ դեպքերում է ստեղծվում իրավիճակ, երբ երկու պետություն պատերազմում են, հետո պարտված կողմը հայտարարում է, որ հաղթած կողմը իր անվտանգության երաշխավորն է:

Բավարար է պատմության մեջ հիշել այդպիսի մեկ օրինակ, երբ ԱՄՆ-ը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո
1. Փոխել տվեց Ճապոնիայի Սահմանադրությունը
2. Վերակազմավորեց քաղաքական համակարգը
3. Քաղաքական որոշումների վրա ստացավ լիարժեք լծակներ
4. կրճատեց ռազմական ուժերը և արգելեց ունենալ լիարժեք բանակ:
Մեկ բառով ասած` կապիտուլացրեց Ճապոնիան և դարձավ անվտանգության երաշխավորը: Ուղղակի Ճապոնիայի բախտը բերեց նրանում, որ ԱՄՆ-ը 20-րդ դարում Ճապոնիան «Արևմտյան Ամերիկա» դարձնելու նպատակ չուներ:

Հիմա Ադրբեջանը հասել է նրան, որ փոխել է տալիս մեր Սահմանադրությունը, որոշում է, թե ինչքան զենք կարող ենք գնել կամ ունենալ, միակողմանի սահմանազատում է մեր ինքնիշխան տարածքները, գործադիր, խորհրդարանական և քաղհասարակության մակարդակով կիրառում է ազդեցության լծակները Հայաստանում քաղաքական որոշումների վրա ազդելու:

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:

Երևի իշխանության ինքնիշխան լեզուն չի՞ պտտվում արտասանելու «կապիտուլյացիա» բառը:

Անի Սամսոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ

Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ Tue, 07 Apr 2026 17:45:35 +0400 2020թ. 44-օրյա պատերազմում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով