«Հրապարակ»․ Փաշինյանի արհամարհական ժեստը
Tue, 21 Apr 2026 08:10:19 +0400

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։ Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցել միջազգային միջոցառումներին` ասելով, որ դրա ժամանակը չէ։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետեւել։
Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն եւ վերապրում. հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաեւ, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր