Ինչ են քննարկել Գրոսսին և Զելենսկին․ կարևոր փաստաթուղթ կա
Mon, 27 Apr 2026 11:00:05 +0400

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին X սոցիալական ցանցումհայտարարել է, որ այցելել է Կիև՝ Չեռնոբիլի աղետի 40-ամյակի կապակցությամբ և հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Գրոսին նշել է, որ ինքը և Զելենսկին քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) տիրող իրավիճակը, ինչպես նաև գործակալության կողմից երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը, այդ թվում՝ Խմելնիցկիի ատոմակայանի նոր էներգաբլոկների և Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման աշխատանքներին աջակցելու աշխատանքները։
ՄԱԳԱՏԷ-ն նաև համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի էներգետիկայի նախարարի հետ՝ էներգետիկ համակարգի վերականգնման, ատոմային էներգիայի զարգացման, ցանցերի և ենթակայանների վերակառուցման, ինչպես նաև հետազոտությունների և զարգացման աջակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր