ՔՊ-ն ո՜ւր, կոռեկտությունն ո՜ւր…

ՔՊ-ն ո՜ւր, կոռեկտությունն ո՜ւր…

Tue, 14 Apr 2026 21:15:57 +0400


Պետրոսի հաղորդումները շատ վաղուց չեմ լսում: Անցել եմ այն տարիքից, երբ մարդուն դեռ կարող են մանիպուլյացնել: Իհարկե, տարիքի հետ պետք է գումարվի մտածողությունն ու փորձառությունը: Որովհետև վերջին երկուսի բացակայության պարագայում հարյուրամյա մարդուն էլ է հնարավոր մանկան նման խաղացնել:

Բայց հոդված գրելիս, երբ միաժամանակ Ֆեյսբուքի լուրերն էի նայում, աչքովս ընկավ նախորդ օրվա ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև բանավեճից մի պատառիկ: ՔՊ-ից Ալեքսանյան Վահագնը մի կարծիք հայտնեց, որ կարող եմ վստահաբար պնդել, վերջին ժամանակների ամենացնցող դատողությունն էր: Ահա այն՝ «Դուք մեզ չեք կարող հասկանալ»:

Մինչ այդ նկատեմ, որ Ալեքսանյանը երևի տեղյակ չէր, որ հայկական միջավայրում բացօդյա միջոցառումները չեն սկսվում ճիշտ նշանակված ժամին: Ու մարդիկ հավաքվում են աստիճանաբար՝ նշանակված ժամից առնվազն կես ժամ ուշացումով: Ու երբ իրենք միտինգի լուսանկար են սարքում, ապա կոռեկտությունը պահանջում է, որպեսզի դա արվի միջոցառման կեսին և ոչ թե նախապես հայտարարված սկզբի պահին: Բայց ՔՊ-ն ո՜ւր, կոռեկտությունն ո՜ւր…

Ենթադրում եմ, որ այդ մտքի հեղինակն ինքը չհասկացավ, թե ինչ ասաց: Որովհետև ՔՊ-ի ողջ քարոզչությունը կառուցված է առաջին դասարանի մակարդակի լսարանի համար: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր երկրին պատուհասած այդքան արհավիրքներից հետո ունենալ համակիրներ: Իզուր չէր ՔՊ-ի հիմնադիրն ասում, թե ինքը 7 տարի մնացել է 1-ին դասարանում: Ու այդ պարագայում Ալեքսանյանի խոսքը չհասկանալու համար պետք է լինել մանկապարտեզի մտածողության տեր անձնավորություն: Եթե վերջինիս խոսքն ուղղված լիներ իր թիմակիցներին, ապա նման միտքը գոյություն ունենալու իրավունք կունենար: Քանի որ եթե քաղաքական այդ ուժի առաջնորդն է 7 տարի մնացել 1-ին դասարանում, ապա մնացածները պետք է որ մնացած լինեն նախադպրոցական տարիքում: Իհարկե, ոչ կենսաբանորեն: Բայց այն ուղղված էր «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին՝ տիկին Մելոյանին և պարոն Ասլանյանին: Իսկ այդ կուսակցությունում, որքան ինձ է հայտնի, հավաքված են հենց նրանք, ովքեր հասկանալու առումով երբեք խնդիր չեն ունեցել: Ու 1-ին դասարանում էլ մնացել են ընդամենը մեկ տարի՝ ինչպես դա պահանջվում է կրթական համակարգով: Իսկ ՔՊ-ում հավաքվել են նրանք, ում չէր խանգարի մի քանի տարի մնալ ոչ միայն առաջին, այլև ավելի բարձր դասարաններում:

Անցնենք ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Ռուբինյան Ռուբենին: Վերջինս ժամանակ առ ժամանակ վերածվում է հայկական լրատվամիջոցների հակահերոսի: Դա՝ իմ կարծիքով, իսկ ՔՊ-ական լրատվամիջոցների կարծիքով, բնականաբար, հերոսի: Դա տեղի է ունեցել նաև այսօր: Վերջինս, ենթադրաբար, բազմաթիվ գրագետ մտքեր է հայտնել լրագրողներին: Օրինակ, այն, թե ինչու չպետք է բարձրանա գազի գինը։ Հատկապես որ «Ռուսաստանի նախագահը նման ակնարկ չի արել. նման ակնարկներ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր և նրանց ենթակա լրատվամիջոցները»: Դրան մեր ժողովուրդը կարող է պատասխանել իր մի ասացվածքով: Ահա այն. «Դուզ խոսքն էշին են ասում»: Եթե, ենթադրաբար, գրագետ Ռուբենը դա իմանար, ապա կգիտակցեր, որ հենց դա է նկատի ունեցել ՌԴ նախագահը՝ երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին «հիշեցրել» էր, որ Եվրոպայում հազար խորանարդ մետրի համար գազի գինն անցնում է 600 դոլարից: Այնինչ Ռուսաստանից նույն ծավալի գազը մեզ մատակարարվում է 177 դոլարով։ 600 դոլարը բորսայական գինն է, իսկ 177,5-ը (դա ճշգրիտ արժեքն է)՝ ՀՀ սահմանի վրա հաշվարկվող գինը:

Մի խոսքով, օր չկա, որ ՔՊ-ականներից որևէ մեկն ուրախություն չպատճառի հայաստանյան գրագետ հանրությանը: Իսկ մեր այս բարդ ու անհանգիստ կյանքում հումորը չէր խանգարի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը Fri, 07 Aug …