Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Որևէ փաստական տվյալով չի հավաստվել, որ ասել է շտապօգնություն կանչեք

Որևէ փաստական տվյալով չի հավաստվել, որ ասել է շտապօգնություն կանչեք

Mon, 27 Apr 2026 13:59:27 +0400


Քննարկման ընթացքում ներկայացվեցին նոր դիտարկումներ Սոնա Մնացականյանի մահվան դեպքի վերաբերյալ՝ անդրադառնալով տեղի ունեցած ողբերգության հանգամանքներին։

Իրավապաշտպան Տաթև Սողոյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նրա խոսքով՝ դեպքից հետո շարասյան ոչ մի մեքենա չի կանգնել՝ տուժածին օգնություն ցուցաբերելու համար, և ամբողջ շարասյունը շարունակել է շարժվել նույն արագությամբ։

Սողոյանը նաև ընդգծեց, որ տվյալ պահին ավտոշարասյունը վարչապետին տեղափոխում էր իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպման, այլ ոչ թե պետական կարևոր միջոցառման։ Նա հավելեց, որ տուժածին առաջին օգնություն է ցուցաբերել պատահականորեն տվյալ հատվածով անցնող շտապօգնության անձնակազմը։

Իրավապաշտպանի խոսքով՝ շրջանառվող այն պնդումները, թե Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել տեղի ունեցածից կամ անձամբ է հանձնարարել շտապօգնություն կանչել, չեն հաստատվում գործի նյութերով։ Նա նաև նշեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցների փոխանցմամբ՝ Սոնա Մնացականյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։

«Այն բոլոր թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը չի իմացել կամ ինքն է ասել, որ շտապօգնություն կանչեն, գործի որևէ փաստական տվյալով չի հավաստվել»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլը միակն է, որ դա անում է

Նիկոլը միակն է, որ դա անում է Tue, 05 May 2026 12:30:56 +0400 ՀՀԿ-ի կազմակերպած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով